Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Խռմփոցը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ

Խռմփոցը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ

Ամերիկացի գիտնականները (Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանից) հետազոտություն  են անցկացրել, որոնց արդյունքները ցույց են տվել, որ քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ ապնոէի ծանր ձևը` քնած ժամանակ շնչառության հանկարծակի կանգը: Ապնոէի հիմնական ախտանիշը խռմփոցն է, իսկ գիտնականների վիճակագրության համաձայն, այն մարդիկ, ում մոտ քնած ժամանակ շնչառության կանգի նշաններ են նկատվում, 5 անգամ ավելի հաճախ են մահանում քաղցկեղային հիվանդություններից, քան մյուսները:

 

Նախկինում շնչառության տվյալ խանգարման պատճառներն էին համարվում սրտային նոպաները, ինսուլտը, ճարպակալումը, շաքարային դիաբետը և հիպերտոնիան, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ փոխադարձ կապ կա քնած ժամանակ շնչառության կանգի և քաղցկեղից մահացության բարձրացման միջև: Հայտնի է, որ մաշկի քաղցկեղով հիվանդ մկների մոտ թթվածնային պարբերաբար քաղցը հանգեցնում է ուռուցքի աճի, արյունատար անոթների գեներացիայի արդյունքում, որոնք սնուցում են ուռուցքը: Գիտնականները հետաքրքրվել են այս փաստով և մանրամասն վերլուծել պացիենտների վիճակագրությունը, որոնք հավաքվել են 22 տարվա ընթացքում:

 

Յուրաքանչյուր չորս տարին մեկ ստուգվել է պացիենտների շնչառության և քնի պարամետրերը և, պարզվել, որ ինչքան վատ է եղել քունը, այնքան բարձր է քաղցկեղից մահանալու հավանականությունը:  Հիվանդության ծանր ձևով մարդիկ քաղցկեղից տառապել են 5 անգամ ավելի, քան առողջները: Իսկ խանգարման միջին աստիճանով պացիենտների մոտ ռիսկն ավելացնել է մոտ 2 անգամ:

 

Հետազոտության արդյունքներում հաշվի են առնվել այնպիսի գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են ծխելն ու մարմնի զանգվածի ցուցիչը:  

 

Գիտնականներին, հատկապես, զարմացրել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր ճարպակալմամբ չեն տառապել, կապը քաղցկեղով հիվանդացության և շնչառության կանգի միջև էլ ավելի ուժեղ է դրսևորվել: Մկների վրա փորձերը նույնպես ցույց են տվել, որ նիհարների մոտ հիպոկսիայի արդյունքով հրահրված քաղցկեղային բջիջների աճն ավելի արագ է զարգացել, քան գեր մկների:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. health-ua.org
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ